Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օբաման խոստանում է պայքարել զենքի շրջանառության դեմ

Օբաման խոստանում է պայքարել զենքի շրջանառության դեմ
04.01.2016 | 13:32

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կփորձի կարգավորել բռնության կիրառման խնդիրը: Տարիներ շարունակ Կոնգրեսն ընդդիմանում է զենքի շրջանառությունը սահմանափակելու Օբամայի առաջարկին: Օրենսդիր մարմինը կասեցնում էր Օբամայի առաջարկը: 2016-ի առաջին ելույթում Օբաման հիասթափություն է հայտնել կոնգրեսականների վարքագծից և տեղեկացրել, որ հունվարի 4-ին կհանդիպի արդարադատության նախարարի հետ՝ քննարկելու առանց Կոնգրեսի հարցի կարգավորման տարբերակի հնարավորությունը:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ